0

Хобби — любимое занятие

Слово «хобби» пришло из английского языка. В XVIII веке hobby означало маленькую лошадку или пони, на которой катались для удовольствия. Со временем значение изменилось, и теперь хобби — это любое любимое занятие, которым человек занимается в свободное время.

Хобби бывают разные: спорт, музыка, рисование, чтение, рукоделие, танцы или фотография. Каждый выбирает то, что ему нравится.

У каждого своё хобби: одни увлекаются фотографией, другие — различными видами спорта, музыкой или танцами. Многие любят собирать коллекции.

Что же можно собирать? Обычно собирают марки, монеты, мягкие игрушки, значки, модели машин, книги, музыкальные диски и другие интересные предметы.

Главное в хобби — получать удовольствие и радость от своего занятия. Даже маленькое увлечение делает жизнь интересной и яркой.

Задания

1. Вместо точек впиши слова я, ты, он, она, мы, вы, они.

  1. Ты умеешь играть в шахматы? 2. Каждое утро мы делаем зарядку. 3. Он хорошо поёт. 4. Они подают большие надежды. 5. Что вы делаете на уроках русского языка? 6. я знаю, кем буду.

2. Допиши предложения по образцу.
Образец: Я участвую в концерте, а ты не участвуешь.

  1. Я читаю, а ты не читаешь . 2. Мы рисуем, а ты не рисуешь . 3. Я знаю, кем я буду, а ты не знаешь . 4. Я помогаю маме, а ты не помогаешь . 5. Я слушаю радио, а ты не слушаешь .

3. Вставь пропущенные буквы. Скажи, как ты понимаешь эти пословицы.

Дерево ценят по плодам, а человека по делам-У всего есть своя ценность. 2. Хорош садовник – хорош и крыжо՛вник (հաղարջ)- если хорошо делаешь своё дело, то и результат будет хорошей. 3. Где охота и труд, там и поля цветут- От работы всё расцветает. 4. Земля хоть и кормит, но и сама есть просит-надо за всем ухаживать.

0

Մուշեղ Գալշոյան. Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:


1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:

«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Աղբյուրը՝ Տաթև Աբրահամյանի բլոգ

Պատմվածքից դո՛ւրս գրիր  անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Նշմարեց-նկատել, շվարեց-մոլորվեց, պանդոկ-գինետուն, ծրարեց-փաթաթեց, ծածուկ-գաղտնի:

  1. Մ. Գալշոյանի «Սպասում» պատմվածքը պատմի՛ր:
  2. Նկարագրի՛ր, բնութագրի՛ր Կոմիտասին: Կոմիտասը բարի մարդ էր, քանի որ, երբ նա դրամապանակ նկատեց, նա չգողացավ այն և սպասեց մինչ կգա այն մարդը, ով որ կորցրել էր:
  3. Գրի՛ր շուրջբոլոր, անմիջնորդ, հանդարտ, ծածուկ, գոցել, բառերի հոմանիշները:   Շուրջբոլոր-շրջակայք, անմիջնորդ- առանց միջնորդի, հանդարտ-խաղաղ, ծածուկ-բաց, գոցել-փակել
  4. Բացատրի՛ր  գլուխ տալ, գլուխ ջարդել դարձվածքների իմաստը, գտի՛ր այլ դարձվածքներ գլուխ բառով: Գլուխ տալ-խոնարհվել, գլուխ ջարդել-պայքարել : Գլուխ գալ, գլուխ ճաքել, գլուխ տալ:
  5. Ի՞նչ իմացար Կոմիտասի մասին պատմվածքը կարդալուց հետո։ Որ նա շատ բարի էր և ազնիվ:

0

Me and My Friends

Do you have friends? What do you do with your friends? Yes. I have friends. My friends and I play together.
Who is your best friend? My best friends are Ann, Mila, Hayk, Noemi

Hello! My name is David and I am eleven years old.
I have many friends at school, but my best friend is Aram. He is in the same class with me. Aram is twelve years old. He is tall and very smart.

Aram loves playing football and he is the captain of our school team. He also likes maths and always helps me with my homework. I like drawing and reading adventure stories. Sometimes we play football together, and sometimes we sit in the library and read books.

We are very different, but we never fight. Aram is friendly and helpful, and I am happy to have such a best friend.

Հարցեր տեքստի հիման վրա

  1. How old is David? David is Eleven year old.
  2. Who is David’s best friend? David’s best friend is Aram.
  3. How old is Aram? Aram is twelve year old.
  4. What is Aram good at? Aram is good at football.
  5. What does David like? David like drawing and read adventure stories.
  6. Where do they sometimes sit together? Sometimes they sit together in the library and read books.
  7. Why is David happy? David happy because he is have such a best friend.

Լրացնելիք վարժություն (Fill in the gaps)

Complete the sentences with the correct words:

  1. David is _eleven___ years old.
  2. Aram is David’s ___best___ friend.
  3. Aram is the captain of the school __team____.
  4. David likes __drawing____ and reading adventure stories.
  5. Aram always helps David with his __homework____.

Նոր բառապաշար

friend, best friend, classmate, kind, funny, smart, helpful, tall, short, hobby, play football, read books, draw, sing, dance

Find someone who…

  1. likes playing football- Aram likes playing football.
  2. likes reading books- David likes reading books.
  3. likes drawing- David likes drawing.
  4. can help with homework- Aram can help David with his homework.
  5. is tall- Aram is tall.
  6. is funny or kind- Aram is funny or kind.

Լրացուցիչ առաջադրանք – գրել կարճ տեքստ «My Best Friend» թեմայով։

Hello! My name is Ida and i am eleven years old. I select my friends. They have to be clever, kind and funny. We play, talk and always keep each others side when there is a conflicts. Sometimes I am not in Armenia, but when i come back we meet. I hope that we will be friends when we grow up.