0

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ:

քարտեզ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ՝ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետևաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունը լինում է արևելյան (արլ. ե.) և արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երևանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 և արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում:

Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Հարցեր
1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը զուգահեռականներն է, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:
2. Ի՞նչ է գլոբուսը: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :
3. Ի՞նչ է հասարակածը: Հասարակածը Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի:

0

Յուպիտերի մասին

Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ Յուպիտերի մասին: Յուպիտերը ամենամեծ մոլորակն է մեր Արեգակնային համակարգում: Նա ունի մեծ կարմիր կետ, որը գրեթե Երկրագնդի չափսերինի է, նաև հավանաբար ավելի մեծ: Այդ կարմիր կետը, մեծ փոթորիկ է, որը շուտով կվերջանա: Յուպիտերը կարող էր դառնալ աստղ մեր Արեգակնային համակարգում, բայց նրան չբավականացրեց մասսան: Նաև երբ նա կորցնի իր փոթորիկը նրա մասսան էլի կքչանա:

0

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը․ այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների, կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները – Երկրի պտույտը Արեգակի շուրջը, Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ, տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը: Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը: մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

4. Ո՞րն է նահանջ տարին: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

0

Տերևաթափ

Աշնանը տերևաթափ է: Սիրում եմ քայլել թափված տերևների վրայով՝ լսելով նրանց մեղմիկ երաժշտությունը: Տարվա բոլոր եղանակներն են գեղեցիկ, բայց աշունը գեղեցիկ է իրարից տարբերվող տերևների գունապնակով: Աշնանը սիրում եմ լուսանկարել և քանի որ աշունն անձրևոտ է, մարդիկ հիմնականում շտապում են, սիրում եմ նաև լուսանկարել մարդկանց: Փաստորեն, շտապում են մարդիկ, տերևները, րոպեներն ու վայրկյաները: Կյանքը գնում է իր հունով, մենք էլ մեծանում ենք: Ամեն հաջորդ աշնան տերևաթափին մի փոքր ավելի շատ բան ենք հասկանում և զգում: Ու ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր աշունները իրենց նմանությամբ հանդերձ, տարբեր են: Այդպես էլ տերևներն են տարբեր, մարդիկ ու բնությունը: Այստեղ ոչինչ չի կրկնվում:

0

Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b-2

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Դիտի՛ր համանուն մուլտֆիլմը։

0

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Без названия (2)

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնում:
— Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Ցնցոտիներ- մաշված շորեր, որբ- առանց ծնողների, գիշերահավ-չղջիկ, հաստատուն-հաստատ, խավարի-մթնի, ճրագը-կրակ, անգութ-անխիղճ, օջախ-տուն, հրճվանքից-ծիծաղից:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր ան նախածանց ունեցող բառերը: Օրինակ՝ անգութ, …անընդհատ, անտեր, անծանոթը:
  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ- փոքր տուն

ճամփորդ-ուղևոր

հրճվանք- ուրախություն

խավար- մթություն

անգութ- դաժան

ամուր- ուժեղ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ- կոպիտ

խեղճ- քաջ

վերելք- վայրէջք

անվախ- վախկոտ

խավար- լույս

խրճիթ- պալատ

  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին: Տղան խեղճ բայց նույնպես քաջ էր: Հովիվը բարի էր:
  • Բացատրի՛ր վերնագիրը: Արևը այդ վերնագրում նշանակում էր ընտանիք և ջերմություն իսկ տղան գնացել էր իր նոր ընտանիքի մոտ:
  1. Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթից դո՛ւրս գրիր 10 պարզ  և 10 բաղադրյալ (ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր) բառեր:
  2. ցնցոտիներ — “ցնցոտ-” արմատ + “-իներ” բազմ. վերջ
  3. անցուդարձ — բարդ բառ (անց + դարձ)
  4. գունատ — ածանցավոր (-ատ)
  5. անօթևան — բարդ/բացասական ածանց (ան- + օթևան)
  6. գարնանային — ածանցավոր (գարուն + -ային)
  7. կարեկից — բարդ ածանցավոր (կարիք + -ից)
  8. աստղալույս — բարդ (աստղ + լույս)
  9. գիշերահավեր — բարդ (գիշեր + հավ)
  10. հողմածեծ — բարդ (հողմ + ծեծ)
  11. խրճիթիկ — նրբացուցիչ ածանց (-իկ)

երեխա, սար, տուն, նոր, մայթ, քամի, քար, սեր, մայր, եղբայր

Օրինակ՝ աղավնի— պարզ բառ,

          անպատճառ— բաղադրյալ (ածանցավոր) բառ

0

Լուսինը որպես Երկրի արբանյակ: Լուսնի փուլերը

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից: Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջը: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը  միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինը սեփական լույս չունի: Մենք Լուսինը  տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործընթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր: Լուսնի փուլերի հերթականությունը պատկերված է  նկար  1-ում:

1l                                                                                                                                                     
նկ 1

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երևում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:
Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:
Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:
Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 120 0C, իսկ գիշերն իջնում մինչև -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով: Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ:
  2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը: Երկրի շուրջը պտույտի հետևանքով՝ Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է, և մեզ երևում է տարբեր չափերով:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:  Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: 
  4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:
  5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա: Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին:
  6. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի: Կփոքրանա
0

Գործնական քերականություն

56. Բառերը գույգ- զույգ խմբավորի՛ր   ըստ  օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ-երբեք, անարատ-արտավոր, բացահայտ-գաղտնի, վերջին-առաջին, համաձայնվել-հրաժարվել, հանգստանալ-աշխատել, գտնել-կորցնել, աջ-ձախ, արթուն-քնած, ընդունել-մերժել, ոչնչացնել-ստեղծել, թույլ-ամուր, հավաքել-վատնել:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-անուշադիր, բարեկամ-թշնամի, աղքատ-հարուստ, կուշտ-սոված, դիտավորյալ-պատահական, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացասական, հրաժեշտ տալ- ողջունել, հյուսել-քանդել, թույլատրել-արգելել, ընկնել-բարձրանալ, գումարել-հանել, թափթփել-հավաքել, պապանձվել- խոսել, գիշեր-առավոտ, ելք-մուտք, ավարտել-սկսել, օգնել-խանգարել, արագացնել-դանդաղեցնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս է գալիս :

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

0

Գործնական քերականություն

Գտի՛ր սխալները, ուղղի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ։

Իմ համար ամենապիտանի բանն իմ ընտանիքն է։

Նա եկավ ինձ մոտ։

Ընկերներս ինձ հետ պետք է ճամփորդեին։

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ տատիկ։

Մայրիկս ինձ համար գնել էր քաղցրավենիք։

Դասընկերներս շատ են սիրում տարբեր խաղեր խաղալ դասամիջոցներին։

Ուսումնական պարապունքները սկսվում են ժամը ինին։

Եթե ստես, ինձ հետ էլ ընկերություն չանես։

Իմ դասերը այսօր շուտ ավարտվեցին։

Ծննդյանս օրը պապիկս անսովոր ու շատ հետաքրքիր նվեր էր պատրաստել ինձ համար։

Ուշադիր կարդա՛։

Բազմիմաստ են մեկից ավելի իմաստ ունեցող բառերը:

Հոմանիշեն մոտ իմաստ ունեցող բառերը:

Հականիշ են իմաստով հակառակ բառերը:

Համանուն են գրությամբ կամ արտասանությամբ նույն կամ մոտ, բայց իմաստով տարբեր բառերը:

Դարձվածքները բառակապակցություններ են, որոնց մեջ մտնող բառերն իրենց հիմնական իմաստով չեն գործածվում:

Իսկ հիմա կատարի՛ր առաջադրանքները։

1.Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)

Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)

2. Ընդգծված յուրաքանչյուր բառը մե՞կ առարկա է ցույց տալիս, թե՞ մեկից ավելի:

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: Մեկից ավելի առարկա

Որջից դուրս եկողը ձագ էր: Մեկ առարկա

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: Մեկ առարկա

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: Մեկից ավելի առարկա

Երկնքում նորից թռչուններ երևացին: Մեկից ավելի առարկա

Վանդակի թռչունն էր դուրս եկել: Մեկ առարկա

Հատիկը հավաքողները մրջյուններ են: Մեկից ավելի առարկա

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: Մեկ առարկա

Գոռացողը պահակն էր: Մեկ առարկա

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: Մեկից ավել առարկա

3.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը …. (քամին էր, քամիներ):

Այդ օրվանից հետո շատ …. (քամին էր, քամիներ) են փչել:

Տարբեր …. (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:

Դա չտեսնված մի … (պարեր, պար էր):

Պարտեզի բոլոր ծաղիկները (սպիտակ են, սպիտակեն):

Եթե բոլոր ծաղիկները միանգամից (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:

Թող հենց հիմա աչքերը (փակ են, փակեն) ու քնեն:

Բոլոր դռները (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:

Անծանոթ … (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:

Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր (համ էր, համեր) ունեն:

4. Նախադասությունների մեջ ընդգծված արտահայտությունները փոխարինի´ր հոմանիշ բաոերով:

Այս աղջիկը մատի վրա խաղացնում է բոլորիս: Ստում

Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ի՞նչ է անելու: Վախեցավ

Ա՜յ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել: Զարմացել էին

Մի մատ երեխա է, բայց ինչե՜ր գիտի: Փոքրիկ երեխա է

Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը: Հիվանդ

5.Փորձի´ր բացատրել, թե ինչո՞ւ են ընդգծված արտահայտությունները կոչվում «դարձվածքներ», եթե դարձված նշանակում Է «շրջված», «փոխված»: Դարձվածքներում օգտագործված բառերը ունեն փոխաբերական իմաստ:

6. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:

Օրինակ՝

ջրից չոր դուրս գալ — փորձանքից, նեղ վիճակից ազատվել:

Սիրտ տալ-հուսադրել, հոգին առնել-սպանել, գլուխը կորցնել-մոլորվել, արևը խավարել-մեկին կյանքից զրկել, հալից ընկնել-հոգնել, սիրտը վկայել-կանխագուշակել, երես դարձնել-հրաժարվել, սիրտ անել-քաջություն ունենալ, բկին չոքել-պարտադրել:

7. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր

ա) ուղիղ իմաստով: Անժելի աչքի մեջ ընկավ փոշի: Ընկերուհուս ձեռքը քաշելով տարա բակ: Անաստասը գլուխը պահած վազում էր: Գեվորգը կանգնած էր ոտքի վրա: Թելի ծայրը հասցրեցին մյուս ծայրին: Թատրոն գնալու օրերը հաշված են:

բ) որպես դարձվածք: Գուրգենն անկարգությամբ էր աչքի ընկնում: Ընկերները նրանից ձեռք էին քաշել: Արամը գլուխ էր պահում մաթեմատիկայից: Արեգը ոտքի վրա հաց կերավ: Նրանք լավ չէին ապրում, ծնողները ծայրը ծայրին էին հասցնում: Բարեկամի օրերը հաշվված էին:

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

0

Ավ. Իսահակյան. Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

  • Կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: երկիր- հայրենիք, իմաստուն- խելացի, վեհ կամք-կամքի ուժ , շտեմարան- պահեստ, փափագ- ցանկություն, ուղի-ճանապարհ, բարքեր- վարք:
  • Կանաչով նշված բառերի հականիշները գրի՛ր: ամենապիտանի- անպետք, վառեց- հանգցրեց, իմաստուն- անխելք, լույս- մութ, լցնել-դատարկել, երիտասարդ- ծեր: