0

Նուկիմ քաղաքի խելոքները

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց:

– Դե, մի կշեռք տո°ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Մայրաքաղաքի դռան մոտ նստում  են, ծախսերի հաշիվ են տեսնում, որ գումարը իրար մեջ արդար բաժանեն:

Ավագ պատգամավորն ասում է.

— Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծա թ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:

Հաշիվը տեսնելուց հետո գնում  են թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

  • 2-րդ մասից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Պադգամավոր-պադգամ բերող, խուրջին-պարկ, մատուցարան-սկուտեղ
  • Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը, դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է: – Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է: Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները,դո՛ւրս գրիր, տեղադրի՛ր բլոգումդ: Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: — Էն կարմիր բանը, որ ես կերա, քեզ գցեցի, դու կերար մեկէլին գցեցիր` մեկ արծա թ, էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք` մեկ արծաթ. էն բանը, քանց ձյուն ճերմակ էր, քանց մոր կաթ անուշ` երկու արծաթ:
  • Հեքիաթի  2-րդ մասից գտի՛ր  և դո՛ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ հականիշ զույգ կա: Էն բանը, որ աստված շինել էր, մենք քանդեցինք :
  • Բնութագրի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի պատգամավորներին և թագավորին:Համեմատի՛ր  նրանց հականիշ զույգերով: Շարքը շարունակի՛ր:
  •    Թագավոր                       պատգամավորներ     
  • խելացի                            անխելք
  • սրամիտ բութ
  • հեռատես կառճատես
0

Սիրելի անկյուն

Օղակաձև այգի, գտնվում է Երևանի կենտրոնում համայնքի։ Օղակաձև գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ Այգին սկսվում է Այրարատ կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին , եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկոյան և Իսահակյան փողոցներ: Այգու հիմնական գործառույթն է քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելը, մարդկանց հանգստի վայր լինելը։

Այգու երկայնքով հոսում է Գետառը, որն ապահովում է կանաչ գոտիների ոռոգումն ու օդի խոնավությունը։

Այգու երկարությունը 5 կմ է։

0

 «Նուկիմ քաղաքի խելոքները» Ավ. Իսահակյան

Nukim-qaxaqi-xeloqnery-768x561

Մաս 1-ին

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «քագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

  1. 1-ին մասից  դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: առաջնորդ-Ղեկավար, Շրթունքները լիզելով-լեզվով շրթունքներին դիպչել
  2. Հեքիաթից դո՛ւրս գրիր բառասկզբում օ և է ունեցող  բառեր։ Էս, էլ, էս, Էտ, օր
0

Եվրասիա

imagesCAPNL0PT
եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Սա միակ մայրցամաքն է, որը ողողվում   է չորս  օվկիանոսներով,    հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:

Եվրասիա մայրցամաքում կա 80-ից  ավելի պետություն, որոնցից  ամենափոքր պետությունը` Վատիկանն է, իսկ ամենամեծ պետությունը` Ռուսաստանի Դաշնությունը: Բնությունը բազմազան է. մի մասում շոգ է, և ձմեռ չի լինում, մյուսում` շատ ցուրտ: Հյուսիսում ապրում են փոկեր, բևեռային աղվես, հյուսիսային եղջերու: Ասիայում են ապրում ամենագեղեցիկ թռչունը` սիրամարգը, և հնդկական փիղը: Այստեղ թունավոր օձերի ու կապիկների տասնյակ տեսակներ կան: Այստեղ են գտնվում աշխարհի ամենաբարձր գագաթը` Ջոմոլունգման, և ամենախոր լիճը` Բայկալը:

Եվրոպա
Եվրոպան փոքր աշխարհամաս է, բայց այստեղ 40-ից ավել երկիր կա` ավելի քան 700 միլիոն բնակչությամբ: Այստեղ անապատ չկա, բայց նրա լանդշաֆտը շատ բազմազան է` բարձր լեռնաշղթաներ ու սառցապատ տունդրա, ապառաժե կղզիներ ու փարթամ արոտավայրեր:

Ասիա
Ամենամեծ աշխարհամասն է: Զբաղեցնում է ցամաքի մոտ 1/3 մասը: Այնտեղ կա 48 պետություն: Ավելի շատ մարդ է ապրում, քան որևէ այլ աշխարհամասում: Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում:

 Զարմանալի փաստեր

Վատիկանը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է: Վատիկանը Հռոմի պապի նստավայրն է:
Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:
Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:
Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:
Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:
Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման  (Էվերեստը) 8848մ, գտնվում է Նեպալում:
Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է:
Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:
Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:

Լրացուցիչ նյութ — Եվրոպա և Ասիա աշխարհամասեր

0

Կարդալ և թարգմանել տեքստը:

d091d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b9-18.png

Father Elephant and Mother Elephant lived in Africa.

Father Elephant and Mother Elephant had a little baby Elephant.

One day Father Elephant saw that his dear little baby Elephant was sad.

Baby Elephant wanted new socks, T-shirt and shorts.

They went to Mrs Lion’s shop.

Little lion’s made nice new yellow socks for baby Elephant.

Baby Elephant liked socks .

0

Our colourful world

This is Billy and Splodge. Billy and Splodge are in a spaceship. They are looking for animals in space. 

Splodge sees a planet.
‘Everything on this planet is red. Look at this forest. The trees are red and the leaves are red. But there aren’t any animals here.’

Splodge sees another planet.
‘Everything on this planet is yellow. Look at the yellow sky and the yellow clouds. There is a yellow volcano too. Look at the yellow smoke! There aren’t any animals here.’

Now Splodge sees another planet.
‘Everything on this planet is pink. Look at the pink sea. There are pink shells and pink plants in the sea. There aren’t any animals here.’

Splodge sees another planet.
‘Everything on this planet is blue. This planet is very hot. There is a big blue sun and a desert with blue sand. And look! There are blue plants. There aren’t any animals here.’

Splodge sees one more planet.
‘Everything on this planet is green. This planet is very cold. The clouds are green and the snow is green. There aren’t any anim… Arghhh!’

Billy is in the spaceship. ‘Splodge, there are animals in space. Let’s go home!’
Splodge sees another planet. It’s planet Earth. The sky is blue and the sun is yellow. The grass is green and the flowers are red and pink. What colours can you see?

Fill it in!

Write the missing words in the sentences.
a. Look at this forest . The trees are red and the leaves are red.
b. Look at the yellow —sky——and the yellow clouds.
c. Look at the pink —sea—— . There are pink shells and pink plants in the sea.
d. This planet is very —hot—— . There is a big blue sun and a desert with blue sand.
e. This planet is very —cold—— . The clouds are green and the snow is green.
f. The sky is blue and the sun is yellow. The grass is green and the —flowers—— are red and pink.

Write and draw!
Imagine your own planet. What’s the name of the planet? What things are
there on the planet? What colour are they? Are there any animals? Write
about it and draw a picture!

My planet is violet color, there are no animals yet. When time comes it will become a green planet with animals and sea.

0

Проект «Цыплят по осени считают»

Осень на пороге/շեմ/

(лесная сказка Николая Сладкова)

— Жители леса! — закричал раз утром мудрый Ворон. — Осень у лесного порога, все ли к её приходу готовы?

Как эхо, донеслись голоса из леса:

— Готовы, готовы, готовы…

— А вот мы сейчас проверим! — каркнул Ворон. — Перво-наперво осень холоду в лес напустит/բաց թողնել/ — что делать станете?

Откликнулись/պատասխանել/ звери:

— Мы, белки, зайцы, лисицы, в зимние шубы переоденемся!

— Мы, барсуки/գորշուկ/, еноты/ջրարջ/, в тёплые норы спрячемся!

— Мы, ежи, летучие мыши, сном беспробудным уснём!

Откликнулись птицы:

— Мы, перелётные, в тёплые края улетим!

— Мы, оседлые/նստակյաց/, пуховые/բմբուլե/ телогрейки/մարմնաջերմիկ, մարմնատաքույց (կանացի անթև հագուստ)/ наденем!

— Вторым делом, — Ворон кричит, — осень листья с деревьев сдирать/պոկել/ начнёт!

— Пусть сдирает! — откликнулись птицы. — Ягоды видней будут!

— Пусть сдирает! — откликнулись звери. — Тише в лесу станет!

— Третьим делом, — не унимается/չի հանգստանում/ Ворон, — осень последних насекомых морозцем прищёлкнет/կտտացնել/!

Откликнулись птицы:

А мы, дрозды/կեռնեխ/, на рябину/արջածառ/ навалимся!

— А мы, дятлы/փայտփորիկ/, шишки/կոն/ начнём шелушить/կլպել/!

— А мы, щеглы/կարմրակատար/, за сорняки/մոլախոտ/ примемся!

Откликнулись звери:

— А нам без мух-комаров спать будет спокойней!

— Четвёртым делом, — гудит Ворон, — осень скукою/ձանձրույթ/ донимать/հանգիստ չտալ/ станет! Туч мрачных/մռայլ/ нагонит, дождей нудных/ձանձրալի/ напустит, тоскливые ветры науськает/հրահրել/. День укоротит, солнце за пазуху/ծոց/ спрячет!

— Пусть себе донимает/հանգիստ չտալ/! — дружно откликнулись птицы и звери. — Нас скукою не проймёшь! Что нам дожди и ветры, когда мы в меховых шубах и пуховых телогрейках! Будем сытыми — не заскучаем!

Хотел мудрый Ворон ещё что-то спросить, да махнул крылом и взлетел.

Летит, а под ним лес, разноцветный, пёстрый/խայտաբղետ/ — осенний.

Осень уже перешагнула через порог. Но никого нисколечко не напугала.

2. Проверь себя.

1. Название каких животных ты встретил в сказке? Ворон, белки, зайцы, лисицы, барсуки, еноты, ежи, летучие мыши, дятлы, щеглы,
2. Что ответили ворону белки, зайцы и лисицы? — Мы, белки, зайцы, лисицы, в зимние шубы переоденемся!
3. Перелетные птицы — это какие птицы? это птицы которые в холодные дни улетают в тёплые края
4. Оседлые птицы — это какие птицы? это не перелётные птицы
5. Кто засыпает беспробудным сном? медведи, ежи, летучие мыши, белки, зайцы, лисицы
6. Вспомни, как зимуют птицы, которые упоминаются в тексте? бывают птицы которые Перелетные и в теплые края улетают и, бывают птицы которые в телогрейки наденут
7. Была ли сказка тебе интересна? Чем? да, тем что там были животные

3. Найди ключевые предложения в сказке. Они помогут тебе лучше понять сказку и пересказать ее.

— Мы, белки, зайцы, лисицы, в зимние шубы переоденемся!

— Мы, барсуки, еноты, в тёплые норы спрячемся!

— Мы, ежи, летучие мыши, сном беспробудным уснём!

Мы, перелётные, в тёплые края улетим!

А мы, дрозды на рябину навалимся!

— А мы, дятлы, шишки начнём шелушить!

— А мы, щеглы, за сорняки примемся!

Хотел мудрый Ворон ещё что-то спросить, да махнул крылом и взлетел.

4. Выбери любую птицу и расскажи о ней. Можешь подготовить небольшую презентацию!

0

Ես և իմ մայրենի լեզուն


Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։

Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջանի` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Աշխատանք բլոգում․
Պատասխանիր հարցերին գրավոր, տեղադրիր բլոգումդ
1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։ 2՝ հայերեն և ռուսերեն
2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։ Շնորհակալություն
3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։ Հա, մամա, պապա, մերսի, կոմպ
4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։ Հայաստանի տարբեր շրջանների խոսելու ձևը:
5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։ Այս ամենը մեկ նյութի տակ տեղադրիր, ուղարկիր ինձ։ Մեր տանը բարբառով չենք խոսում: Ես գտա հետևյալ առակը լոռվա բարբառով

Ըլըմ ա, չի լըմ մի մարդ ու մի կնիկ են ըլըմ։

Էս մարդ ու կնիկը իրար հըվանելիս չեն ըլըմ։

Մարդը կնգանն ա ասըմ հիմար, կնիկը մարդուն, ու հա իրար հետ կռվըմ են ։

Օրերից մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնըմ, տալիս ա մշակին, սա էլ շըլակըմ ա , տանըմ ա տուն։

Սրա կնիկը կըտաղըմ ա, փըրփըրըմ ա .

— Ա՛յ, որ ասըմ եմ հիմար ես, չես հավատըմ, ըսքան եղն ու բրինձը մըհետից ընչի՞ հմար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հըրսանիքն ես անըմ։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հըրսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսըմ, տար պըհի, բարեկենդանի հըմար է։

Կնիկը դնջանըմ ա, տանըմ ա պահըմ։

Անց ա կենըմ մըխելա ժամանակ, էս կնիկը սպասըմ ա, սպասըմ ա, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքըմը նստած է ըլըմ, տենըմ ա մի օքմին վռազ-վռազ փողոցն անց ա կենըմ։ Ձեռը դնում է