Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ: Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ: Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են: Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են: Հայտնի է ատոմների 120 տեսակ: Այդ տեսակներն անվանում են քիմիական տարրեր կամ էլեմենտներ: Քիմիական տարրերից յուրաքանչյուրն ունի իր անվանումը: Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ: Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից: Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ: Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել: Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով: Ներկայումս հայտնի է 120 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Քիմիական տարրը
Քիմիական նշանը
Արտասանությունը
Ազոտ
N
էն
Ալյումին
Al
ալյումին
Ջրածին
H
հաշ
Թթվածին
O
о
Երկաթ
Fe
ֆեռում
Պղինձ
Cu
կուպրում
Արծաթ
Ag
արգենտում
Ոսկի
Au
աուրում
Կապար
Pb
պլումբում
Ցինկ
Zn
ցինկ
Ածխածին
C
ց
Ծծումբ
S
էս
Ֆոսֆոր
P
պե
Քլոր
Cl
քլոր
Բրոմ
Br
բրոմ
սիլիցիում
Si
սիլիցիում
Հարցեր
Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը: Բարդ նյութը կազմված է մի քանի տարբեր քիմիական տարրի ատոմներից իսկ պարզ նյութը մեկ քիմիական տարրի ատոմներից:
Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից: Մետաղները Լավ ջերմահաղորդիչներ և էլեկտրահաղորդիչներ են իսկ ոչ մետաղները վատ ջերմահաղորդիչներ և էլեկտրահաղորդիչներ են։
Ի՞նչ է քիմիական տարրը: քիմիական տարրը դա այն ատոմների հավաքույթն է, որոնք ունեն նույն ատոմական թիվը
Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիա Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… «Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։ Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։ Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ 1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր դժվարությունները, կատարելապես տիրապետում հայերենին։ 1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ։ 1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող։Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից: Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: 1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը: Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։ 1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ… «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)
Երևանի Արաբկիր վարչական շրջանում է:Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:
Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից Մհեր Մկրտչյանի հրապարակից և ձգվում մինչև «Լամբադա» կամուրջի և Ազատության պողոտայի հատման խաչմերուկը։
Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ:
2.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։
Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։
Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ
Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝
դաշնամուր
նվագախմբային գործիքներ
խմբավարություն
մեներգեցողություն
կոմպոզիցիա
երաժշտագիտություն
Կոնսերվատորիայի բաժիններում սովորում են հազարից ավելի ուսանողներ, 120-ը` արտերկրից:
3.Կոմիտասի հուշարձան
Կոմիտասիհուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։
Ճարտարապետ՝Ֆենիքս Դարբինյան
Քանդակագործ՝Արա Հարությունյան
Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից , բարձրությունը 3 մետր է։
4.Կոմիտասի անվան պուրակ
Գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։
Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը(քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան, 1988թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը:
5.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։ Մասնավորապես, այստեղ իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։
Գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։
Շենքն ունի՝
հանդիսասրահ
բեմ
ճեմասրահ
նախասրահ
Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները
6.Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն
Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Զորյանի, Շուշանիկ Կուրղինյանի,Վիլյամ Սարոյանի,Վահան Տերյանի, Սերգեյ Փարաջանովի, Օհան Դուրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Ալեքսանդր Շիրվանզադեյի, Խորեն Աբրահամյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի,Գոհար Գասպարյանի և այլոց աճյունները:
7.Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ
Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:
Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։
Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։
Կոմիտասը հայ մեծանուն երաժիշտ, հոգևորական և ազգագրագետ էր (1869–1935)։ Նա հավաքել և գրի է առել մոտ 3000 ժողովրդական երգ, որոնցից պահպանվել է մոտ 1200-ը, և իր գործերով հիմք է դրել հայ երաժշտության գիտական ուսումնասիրությանը։ Կոմիտասը ստեղծել է հոգևոր և համերգային գլուխգործոցներ, օրինակ՝ «Անուշ» օպերայի հիմքերը, «Անտունի» և «Սուրբ, Սուրբ» երգերը։
Նա հիմնադրել է առաջին հայկական պրոֆեսիոնալ երգչախումբը, կրթել ու ոգեշնչել հարյուրավոր աշակերտների և մեծ դեր խաղացել հայ երաժշտության միջազգային ճանաչման գործում։
Կոմիտասը շրջել է գյուղերով՝ լսել և պահպանել ժողովրդական երգերը, որոնք այսօր դարձել են հայ մշակույթի ու երաժշտության ոսկե հիմնասյուներ։ Նրա անունով կոչվում են երաժշտական դպրոցներ, համերգներ և փառատոններ։
40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: Ուղիղ իմաստով- ծաղիկ, բույս:
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: Ծաղիկ-նորապսակ
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: Կյանքի ծաղիկ- կյանքի կարևոր իմաստը:
Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Գործի սկզբնամասը:
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: Երիտասարդ աղջիկ
41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ են նմանվում: Կիրառարվում են տարբեր իմսատներով:
Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը: Բառ որն ունի տարբեր իմաստներ
42. Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ հաց այնտեղ կաց: Առորյայում մենք հաց շատ ենք օգտագործում: Տեսնես ու՞մ էր մի պատառ հաց տվել (լավություն անել):
43. Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ջուրը կյանքի աղբյուրն է: Կարենի գլուղը դեռ ջուր է (անլուրջ):
44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:
Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:
Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում: (Ընտրեցի որպես հոմանիշ):
Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը: (Ընտրեցի որպես հոմանիշ):
Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի:
Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:
Անախորժ պատմության մեջ ընկանք:
Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվել։
ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: Վարագույր
բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով: Մոծակ
գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով: Վարսահարդար
դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար: Զանգ
34.Գրավոր պատմի՛ր, թե տրված բառն ի՞նչ է նշանակում:
Գիրք-թղթյա տարածություն, որտեղ գրվում են տարբեր գրողների մտքեր, բանաստեղծություններ և գիտական աշխատանքներ: Դիմակ-երեսը ծածկող պլաստմասե կամ թղթյա առարկա որը կտռված է դեմքի մասերին համապատասխան և քողարկում է մարդու դեմքը: Դերասան-Մարդ ով թատտրոնու կամ ֆիլմում ներկայացնում է ինչ-որ մեկի կերպարը: Ընկույզ-ծառի վրա աճող համեղ բույս, որը հարուստ է յոդով և սպիտակուցներով: Ժպիտ-մարդու դեմքի արտահայտություն, որն արտահայտում է ուրախություն: Երեխա-մարդ, որը դեռ քիչ քանակով տարիներ է ապրել:
35.Ի՞նչ է նշանակում՝
Հեռախոս-կապի միջոց է, որի մջոցով մարդիկ փոխանակվում են տեղեկատվությամբ: Դպրոցական- մարդ, ով սովորում է դպրոցում: Ձայնագրիչ-մարդու խոսքերը աուդիո գրառող տեխնիկա: Ականջ-մարդու և կենդանիների լսողական ապարատն է: Աղմուկ-ձայների ոչ հարմոնիկ միասնություն:
Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Այս առակը ինձ սովորեցրեց, որ ինչքան էլ մարդկանց համար լավություն անես և փորձես գոհացնել, կարող է այդպես էլ քեզնից դժգոհ մնան, այդ իսկ պատճառով ավելի լավ է լավություն անես այնքան, ինչքան որ կարող ես և ուժերդ ներում են:
Բնութագրի՛ր կույրին: Անշնորհակալ և դժգոհ:
Նոր վերնագիր մտածի՛ր: Անշնորհակալ մարդը:
2. Համացանցից կամ առակների այս բլոգից առանձնացրո՛ւ երկու առակ, որոնք կցանկանաս ներկայացնել ընկերներիդ։ Անպայման առակի խորհուրդն էլ սովորիր, որ հարց ուղղես ընկերներիդ առակը ներկայացնելուց հետո։
Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:
Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս արևելյան բարձրադիր մասը: Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածներում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:
Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարածվում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրադիր հարթավայրերում մեծ տարածքներ են զբաղեցնում արգավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:
Հյուսիսային և հյուսիս արևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկարաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:
Հայաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Դեռ անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը համարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ: Հատկապես նշանավոր են Երևանի տարածքում գտնվող Շենգավիթ և Արմավիրից ոչ հեռու գտնվող Մեծամոր հնավայրերում հայտնաբերված ձուլարանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում’ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:
Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաստանի, այդ թվում` Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:
Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաստանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ,ասորիներ և այլն:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է: Իր մեծությամբ հանրապետության երկրորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական արժեք ունեցող կառույցներ: Գյումրին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:Փամբակ գետի անտառապատ հովտում է գտնվում հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը:
Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությանն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ համակարգչային տեխնիկայի արտադրությունը:
Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը:
Հարցեր և առաջադրանքներ
Ո՞րտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայոց պատմական հայրենիքի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում։
Ո՞ր լեռն է գտնվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, քանի՞ մետր է նրա բարձրությունը: Կենտրոնական մասում է գտնվում Արագածը՝ Հայաստանի ամենաբարձր լեռը 4090 մետր:
Ի՞նչ նշանավոր լեռներ կան Հայաստանի Հանրապետությունում: Վիրահայոց, Փամբակի, Սևանի և Զանգեզուրի լեռները։
Թվարկեք մեր երկրով հոսող գետերը: Հրազդան, Որոտան, Դեբեդ և այլ գետեր։
Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայաստանի ընդերքը: Պղինձ, ոսկի, մոլիբդեն և այլ մետաղներ։
Ի՞նչ գիտեք Հայաստանի շինանյութերի մասին: Հայաստանը հարուստ է տուֆի, բազալտի, գրանիտի և մարմարի հանքավայրերով։
Ինչո՞ւ են Երևանն անվանում վարդագույն քաղաք: Քանի որ Երևանում շենքերի մեծ մասը կառուցված է վարդագույն տուֆից։
Ինչով են հայտնի Ջերմուկը, Բջնին, Արզնին: Իրենց առողջարար հանքային ջրերով, որոնք հայտնի են նաև արտասահմանում։
Ներկայացրեք Հայաստանի Հանրապետության բնակչությունը: Հայաստանում ապրում են հայեր և այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ, ասորիներ և այլն։
Թվարկեք Հայաստանի խոշոր քաղաքները, դրանց բնորոշ ի՞նչ առանձնահատկություններ կարող եք նշել: Երևան՝ մայրաքաղաք, վարդագույն քաղաք։ Գյումրի՝ հին քաղաք, պատմաճարտապետական կառույցներով, յուրօրինակ հումորով։ Վանաձոր՝ գտնվում է Փամբակ գետի անտառապատ հովտում։
Ձեր կարծիքով` ի՞նչը կարող է նպաստել մեր հայրենիքի հետագա հզորացմանը: Բնական պաշարների և որակյալ աշխատուժի ճիշտ օգտագործումը, բարձր տեխնոլոգիաների զարգացումը և հայրենիքը սիրելը։
Leon plays football every weekend. Diana doesn’t like milk. My mother reads books every day. Ken goes to school on Saturday. My grandfather watches TV in the evening.
Վարժություն 5. Թարգմանիր հայերենից անգլերեն (Present Simple)
Ես ամեն օր դպրոց եմ գնում։ I go to school every day.
Նա ամեն առավոտ խմում է կաթ։ He drinks milk every morning.
Մենք երբեք մուլտֆիլմեր չենք դիտում։ We never watch cartoons.
Թոմը ամեն շաբաթ շաբաթօրյակին ֆուտբոլ է խաղում։ Tom plays football every weekend.
Մայրիկս շատ լավ է ճաշ պատրաստում։ My mother cooks very well.
Դուք օրվա ընթացքում գրքեր եք կարդո՞ւմ։ Do you read books during the day?
Նրանք սովորաբար երաժշտություն լսում են դասերից հետո։ They usually listen to music after classes.
Հետո նա իր շան հետ զբոսնում է։ Then he walks with his dog.
Մենք երբեք շտապելով չենք գնում դպրոց։ (harry) We never harry to school.
Ուսուցիչը ամեն օր անգլերեն է դասավանդում։ The teacher teaches English every day.