Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
***
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա-Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
***
Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ․․․
2.Ածական, ածականի տեսակներ, թվական, թվականի տեսակներ։( Սովորի՛ր։)
3.Գրի՛ր վարժությունները։
217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա: Սրտաճմլիկ, վախկոտ, քարքրոտ, մայրական, երկնագույն, արևային, փայտաձև, լեռնային, փողոցային, երկաթյա, օդապարիկային, ծաղկային, եղբայրական, ոսկեգույն, արծաթյա, ծովային, Ամերիկական, Ֆրանսիական, Գերմանիական:
224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:
Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր: Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր: Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր: Ա խմբի որակը սովորական է, Բ խմբի որակը ավելի բարձր է որակը իսկ Գ խմբի որակները գերադրական աստիճան ունեն: Այսինքն որակը աստիճանաբար բարձրանում է:
225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:
Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:
Ամենավատ-ամենից վատ. Գեղեցկագույն- ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ. Բարձրագույն- ամենաբարձր, ամենից բարձր. Ամենաազնիվ- ամենից ազնիվ. Ամենից հզոր- ամենահզոր. Ամենից ահեղ-ամենաահեղ. Համեստագույն-ամենահամեստ, ամենից համեստ. Ամենահին-ամենից հին, ամենից ծանր- ամենածանր, ամենալուրջ- ամենից լուրջ, ամենից խոշոր-ամենախոշոր:
228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ, ութ տասնյակ, ինը տասնյակ:
Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն:
Սուն ածանցը թվերը դարծնում է տասնայկ, մեկ բառով:
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը: Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Տասնյակ թիվ գրելու դեպքում պետք է գրել կից, իսկ եռանիշ թվերը պետք է գրել հարդիր:
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65, 48, 107, 93, 6087, 4321, 786
65- Վաթսունհինգ, 48- քառասունութ, 107- հարյուր յոթ, 93- իննսուներեք, 6087- վեց հազար ութսունյոթ, 4321- չորս հազար երեք հարյուր քսանմեկ, 786- յոթ հարյուր ութսունվեց: