Daily Archives: September 11, 2024
Իմ մասին
Ես Իդան եմ: Ես սովորում եմ Սեբաստացու հյուսիսային դպրոցի 4.1 դասարանում: Երկար ժամանակ սովորել եմ առցանց դպրոցում և չեմ ապրել Հայաստանում: Երևի դա է պատճառը, որ Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերն ուսումնասիրում եմ: Այս տարի ձմառանը գնացել եմ Ծաղկաձոր, որը նման է մի գեղեցիկ հեքիաթի իր ձնոտ անտառներով, լուսավոր տներով և բարձր ճոպանուղիով: Այցելել եմ Լոռի, Սանահին գյուղ և Սանահինի վանական համալիր: Այնտեղից են նաև իմ մայրիկի բարեկամները, որոնք սերվել են Զաքարյաների իշխանական տոհմից: Այդ ամենն ինձ շատ է հետաքրքիր և ես պատրասվում եմ մանրամասն իմանալ իմ ծագումնաբանությունը: Իսկ բացի այս ամենը ես սիրում եմ ճամփորդել և ուսումնասիրել Երկիր մոլորակը, տեսնել, տարբեր մարդկանց և նրանց կյանքը: Հայրիկի հետ իմ նախասիրություներն այլ են: Հայրիկս ինձ թույլ է տալիս օգտվել ատրակցիոններից: Սիրում եմ խաղալ խաղեր շփվել ընկերներիս հետ: Մի խոսքով իմ կյանքն անցնում է շատ հետաքրքիր: Նաև չմոռանամ ասել, որ ես սիրում եմ համեղ քաղցրավենիք: Այսքանը իմ մասին:

Մենքել ենք Բնության մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մասն է կազմում: Ինչպես մյուս կենդանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր, լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում, անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրինակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Որպես սնունդ մարդն օգտագործում է բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեցնելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կենդանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչացնելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:
Կարող եք դիտել՝
1․ տեսանյութ
2․ տեսանյութ։
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը բանական է
- Ի՞նչ չափով է մարդը կապված բնությանը: Բե՛ր օրինակներ: Մարդիք օկտագործում են բնության բարիքները, սնոնդ են ստանում վայրի և ոչ վայրի բնությունից, զբաղվում են այգե գործությամբ, այսինքն մարդու կյանքը կախված է բնությունից:
- Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե՛ր օրինակներ: Մարդը ներգործում է լավ և վատ առումներով օրինակ, պահպանում է բնությունը, բայց նաև լինում է այն պես, որ փջացնում է բնությունը կտռատում ծառերը, ոչնչացնում է կենդանիներին և միջատներին:
- Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե՛ր օրինակներ: Խնամում է ծառերը, այգիները, մաքրում է աղտոտված վայրերը և բազմացնում որոշ կենդանատեսակներ: