0

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․» 

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Հասկանում եմ որ ողջ բնությունը աշունն է դիմավորում:

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ինձ ավելի շատ դուր է գալիս, որ Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Քանի որ աշնանը բնությունը դառնում է ոսկեգույն:
  2. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա: Բանաստեղծությունն աչքի է ընկնում գույնով: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են: